- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում կազմակերպվող հանդեսները լոկ ժամանցային միջոցառումներ չեն, այլ դաստիարակների աշխատանքի հաշվետվություն և երեխաների ունակությունների դրսևորման հնարավորություն: Խոսքի, լեզվամտածողության, տրամաբանության զարգացում, հարենասիրության սերմանում, բարեկիրթ վարքի ձևավորում, գեղագիտական ու բնապահպանական դաստիարակություն, ահա այն հիմնաքարերը, որոնց վրա կառուցվում է նախադպրոցական կրթությունը: Եվ այս ամենը դրսևորվում է հենց թեմատիկ հանդեսների ժամանակ: Սիսիանի և համայնքի բնակավայրերի բոլոր մանկապարտեզներում, գրեթե բոլոր խմբերում կազմակերպվել են բերքառատ աշնանը նվիրված հանդեսներ:
Բերք ու բարիքով զարդարված գունեղ դահլիճներ, ինքնատիպ հանդերձանք, երգ ու պար, գեղեցիկ արտասանություն, տարատեսակ բեմադրություններ, հաղթահարված վախեր ու հույզերի տարափ. հանդեսները, ինչպես միշտ, մեկը մյուսից հագեցած էին, մեկը մյուսից հիանալի: Աշնանային հանդեսները դեռ չավարտված ՆՈՒՀ-երում արդեն սկսվել են Ամանորյա տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:







Add comment
1