Main content

IMG 4293Ամերիկացի բարերարներ Կառլ և Փաթսի Դուլիններ ամուսինները կրկին Սիսիանում են: Նրանց բարեգործական ծրագրի շնորհիվ այս տարի տաք  հագուստով ապահովվեցին սիսիանցի 300 երեխաներ:

Դուլին ամուսինները ծրագիրն իրականացնում են իրենց դստեր՝ Քերրի Դուլինի հիշատակին, ով 1997 թվականին եկել է Սիսիան, սիրել մեր քաղաքն ու այստեղ ապրել հինգ տարի,  նախ՝ որպես ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավոր, ապա՝ որպես Վորլդ Վիժնի աշխատակից: Ցավոք Քերրիի երիտասարդ կյանքն ընդհատվել է դժբախտ պատահարի պատճառով: Հայերի ու հայ մանուկների հանդեպ նրա մեծագույն սերը փոխանցվել է ծնողներին, ովքեր 2005 թվականից բարեգործական տարբեր ծրագրերով այցելում են Հայաստան՝ մանուկների ժպտացող աչքերում փնտրելով իրենց Քերիի ժպիտը, օգնելով հայ մանուկներին նրանք ամոքում են հոգու ցավն ու մեղմում կարոտը: 

IMG 4308
Ծրագրի նախապատրաստական  ու նվերների բաժանման աշխատանքները բարերարները կազմակերպել են Քերրիի ընկերուհու՝ «Սիսիանի զարգացման նախաձեռնություններ» ՀԿ խորհրդի նախագահ Կարինե Դավթյանի օգնությամբ: Դուլին ամուսինները շարքային թոշակառուներ են, մեծահարուստ չեն և ոչ էլ՝ գործարար, պարզապես Քերրիի հիշատակին նվիրված բարեգործության համար չեն խնայում ոչինչ, ո՛չ ժամանակ, ո՛չ գումար: IMG 4284
Բարերար ամուսինները այցելեցին նաև Սիսիանի բժշկական կենտրոն, նրանք 20 տաք ծածկոցներ էին նախատեսել նորածինների համար, 4 նորածինների և 4 ապագա մայրիկներ անձամբ հանձնեցին նվերները, իսկ մնացած ծածկոցները բժշկական կենտրոնի տնօրինությունը կհանձնի այստեղ լույս աշխարհ եկած մյուս բալիկներին:IMG 4380
Կառլ և Փաթսի Դուլինների գթասիրտ վերաբերմունքը չէր կարող չգնահատվել Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի կողմից, նոյեմբերի 28-ին նրանք հյուրընկալվեցին համայնքի ղեկավարին, պատմեցին ծրագրի մասին, հետաքրքրվեցին Սիսիանում իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերով, հանդիպման ավարտին համայնքի ղեկավարը նրանց և Կարինե Դավթյանին հանձնեց իր մակագրությամբ շնորհակալագրեր:IMG 4368

Add comment


1