Main content

IMG 4452Նոյեմբերի 29-ին կայացավ Սիսիանի համայնքի ավագանու հերթական նիստը՝ ավագանու 12 անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Ի թիվս օրակարգում ընդգրկված 10  հարցերի ավագանու հաստատմանն էր ներկայացվել նաև համայնքապետարանի և համայնքային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի փոփոխությունների վերաբերյալ որոշման նախագծերը:

Հաշվի առնելով, որ օրենքով փոխվել է նվազագույն աշխատավարձի չափը՝ Սիսիանի  համայնքի ավագանին համապատասխան որոշմամբ սահմանեց նոր դրույքաչափեր: Վերանայվեցին ոչ միայն նվազագույն աշխատավարձ ստացող աշխատակիցների դրույքաչափերը, այլև 10 տոկոսով բարձրացվեցին նաև համայնքապետարանի և ենթակա հիմնարկների բոլոր աշխատակիցների դրույքաչափերը: 

IMG 4483Բյուջեում ևս փոփոխություններ կատարվեցին՝ կապված սուբվենցիոն ծրագրերի մրցույթների վերջնական արդյունքում առաջացած խնայողությունների, ամանորյա միջոցառումների համար կատարված հատկացումների և գույքի ձեռքբերման հետ: 

Սահմանվեցին 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը: Նախատեսվող տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը նախորդ տարվա համեմատությամբ չեն փոփոխվել:

IMG 4494Ավագանու հաստատմանն էր ներկայացվել նաև համայնքի սեփականություն համարվող շարժական գույքի օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին նախագիծը: Համայնքը 2019 թվականին,  սուբվենցիոն ծրագրի շրջանակներում և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ, ձեռք է բերել նոր մեքենասարքավորումներ, որոնց կառավարման արդյունավետության համար ավագանին հաստատեց ներկայացված կարգը:  

IMG 4497Հաստատվեցին նաև Սիսիանի համայնքի վարչական տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման կարգի մասին ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 18-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունները, համաձայն որոնց գյուղական բնակավայրերում աղբահանությունը կիրականացվի հետևյալ գրաֆիկով.
Երկուշաբթի՝ Տոլորս բնակավայր,
Երեքշաբթի՝ Հացավան,
Չորեքշաբթի՝ Շաքի,
Ուրբաթ՝ Աշոտավան, Բռնակոթ, Իշխանասար,
Շաբաթ՝ Նորավան և Ույծ բնակավայրեր:

Ավագանու համաձայնությամբ Սիսիանի թիվ 4 ՆՈՒՀ-ի տնօրենի պաշտոնում նշանակվեց Մերի Ռազմիկի Պետրոսյանը, նախկին տնօրեն Քրիստինա Հարությունյանը ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն:IMG 4476
Ավագանու կողմից համապատասխան որոշումներ ընդունվեցին նաև օրակարգում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ:

Հ.Գ. Ավագանու որոշումներին կարող եք ծանոթանալ Սիսիանի համայնքապետարանի sisian.am պաշտոնական տեղեկատվական կայքի «ՏԻՄ-Համայնքի ավագանի» բաժնում:

Add comment


1