Main content

1Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության օրն է: Այն միավորում է բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մարդկային ճակատագրերի հանդեպ, նրանց, ովքեր իրենց լավատեսությամբ հաղթահարում են կյանքի դժվարություններն ու պայքարում են հանուն իրավունքների հավասարության:

Անտեսելով ցավալի իրականությունը՝ մեր շրջապատում ապրող հաշմանդամներից շատերը թե՛ արվեստում, թե՛ սպորտում և թե տարբեր ոլորտներում կարողացել են հասնել բարձունքների, նրանք քաջության, հաստատակամության ու լավատեսության վառ օրինակներ են:
Այսօր առավել քան երբևէ պետական մարմինների ուշադրության կենտրոնում են հաշմանդամություն ունեցող մարդկանց հուզող խնդիրներն ու նրանց իրավունքների պաշտպանությունը: Ողջունելի են հատկապես աջակցության կարիք ունեցող երեխաների կրթական մակարդակի բարձրացմանն ու հնարավորությունների զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնք հաջողությամբ կիրառվում են նաև մեր համայնքում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն կազմակերպություններին, կրթական օջախներին, սոցիալական աշխատողներին և մանկավարժներին, ովքեր ամեն օր սեր և հոգատարություն են նվիրում հաշմանդամություն ունեցող անձանց:
Բոլորիս պարտքն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ սահմանափակ կարողությունների տեր անձիք իրենց միայնակ ու մեկուսացած չեն զգա, կլինեն բարությամբ և ջերմությամբ շրջապատված:

Add comment


1