Main content

 

erazahan karmraxayt 650x400Կարմրախայտ ձկնատեսակի բուծման և պահպանման, բնապահպանական կարևորագույն խնդիրների լուծման, Սպանդարյան ջրամբարում  և նրա մեջ թափվող գետերի և գետակների կենդանական աշխարհի պահպանման. ինչպես նաև Սպանդարյան ջրամբարի տարածքում հանգստյան գոտիների ստեղծման և Սիսիանի տարածաշրջանում  էկոտուրիզմի զարգացման նպատակով Վալերիկ Հայրապետյանը ստեղծել է «Կարմրախայտ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը:

Վերջինիս ծրագրերը կյանքի կոչելու համար Վալերիկ Հայրապետյանը փնտրում է աջակիցներ և գործընկերներ: «Եթե ֆինանսական աջակցություն ունենանք, ապա կկարողանանք կյանքի կոչել մեր բոլոր ծրագրերը, գետակները լցնել ձկնկիթով, սահմանել հսկողություն, որի արդյունքում մոտ 3 տարի հետո  կունենանք կարմրախայտի մեծ պաշար: Ջրավազանների, առվակների և գետակների ափերը լավագույն վայրեր են ծառատնկման համար: Նախատեսում ենք տնկել մոտ 30000 տարբեր տեսակի ծառեր, գետակներն ու ջրավազանները մաքրել մամռակալումից, հսկողություն սահմանել թունավորումով ձկնորսությունն արգելելու համար, ինչպես նաև պարբերաբար կազմակերպվել շրջակա միջավայրի սանիտարական մաքրումներ»,-ասում է Վալերիկ Հայրապետյանը: Նա համոզված է՝ ծրագրերի իրականացումը  մեր տարածաշրջանում կխթանի նաև զբոսաշրջությունը: Կազմակերպությունը ստեղծվել է 2019 թվականի ապրիլ ամսին, գրանցված է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից: Իր նպատակներն ու խնդիրներն իրականացնելու նպատակով ՀԿ-ի նախագահը ակնկալում է համագործակցություն պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և անհատ գործարարների հետ: Վալերիկ Հայրապետյանը ցավով է հիշում այն ժամանակները, երբ հնարավոր էր ամեն մի փոքրիկ գետակից կիլոգրամներով կարմրախայտ  որսալ, այժմ գրեթե չկա, ձկնատեսակը, նրա դիտարկմամբ, վերացման եզրին է: «Կարմրախայտը աճում է սառնորակ, քաղցրահամ ջրերում, այնպիսին ինչպիսին մեր տարածաշրջանի ջրերն են, այս ձկնատեսակը կարող է դառնալ Սիսիանի ամենաճանաչված բրենդը»,- ասում է Վալերիկ Հայրապետյանը: Կազմակերպությունը պատրաստվում է ակտիվ քարոզչական աշխատանքներ իրականացնել՝ խնդրի վրա ուղղելով բնապահպանական կազմակերպությունների և պատկան մարմինների ուշադրությունը:

Հ.Գ Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Ծղուկ, հյուսիսային հատված, շ.1, հեռախոս՝ 094042375, էլ. հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Add comment


1