- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը այցելեց Սիսիանի «Առաքելություն Հայաստան» ՀԿ ցերեկային կենտրոն, հանդիպեց կենտրոնում հաշվառված հաշմանդամություն ունեցող շահառուների հետ:
Հանդիպումը իրենց գեղեցիկ ելույթներով ջերմացրեցին թիվ 2 ՆՈՒՀ-ի սաները, արտասանեցին, երգեցին ու պարեցի, ոգեշնչելով նաև ներկաներին, ովքեր ոչ միայն երգեցին, այլև համայնքի ղեկավարի հետ պարելու ցանկություն հայտնեցին:
Արթուր Սարգսյանը այցելեց նաև Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն: Աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին ոլորտին առնչվող խնդիրները, խոսվեց կենտրոնի ձեռքբերումների մասին: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ ամենօրյա սրտացավ աշխատանքի համար համայնքի ղեկավարը կենտրոնին շնորհակալագիր հանձնեց:
Add comment
1