- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Սիսիանի Կ. Դեմիրճյանի անվան այգում տեղադրված նոր նստարաններն ու վերանորոգված, ժամանակակից տեսք ստացած շատրվանը այսօր շատերին արդեն գրավում ու հրավիրում են այգի:
Բարեկարգման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, անցորդներից ոչ ոք անտարբեր չի կարողանում անցնել, մոտենում են շինարարներին, հայտնում իրենց շնորհակալությունն ու հիացմունքը:
«Հիդրո» ՍՊ ընկերության կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի շինաշխատանքներն իրականացվեն որակով ու բարձր մակարդակով: Տեղադրվել են 30 նստարաններ՝ «Սիսիան» անվանակրությամբ, և նոր աղբամաններ: Գործարկվել է նաև այգու գիշերային լուսավության համակարգը: Այգին ներկայանալի տեսքի բերելու հաջորդ մեծ աշխատանքը կլինի նոր կարուսելների տեղադրումը: Շարունակական…

Այգու գիշերային լուսանկարները՝ հաջորդիվ
Add comment
1