Main content

79366970 2653964438220711 3734380760002461696 n«Barigortser.am» սոցիալական նախագծի շրջանակներում հայտարարված քվեարկութան արդյունքում նոյեմբեր ամսին հաղթող են ճանաչվել երեք նախագիծ, որոնց թվում նաև «Որոտնա» ազգային երգ ու պարի խմբի նախագիծը, յուրաքանչյուրը կֆինանսավորվեն 1․5 մլն դրամի չափով։ 

Ըստ «Որոտնա» ազգային պարի խմբի ներկայացրած նախագծի, խմբի համար ձեռք կբերվի ազգային հագուստ (տարազ), ինչպես նաև կոպալով դհոլ՝ կենդանի երաժշտության և ուսուցման համար: Համույթը Սյունիքում գործող միակ ազգային խումբն է, որտեղ անվճար դասավանդվում է ազգային պարը։ Նախագծի նպատակն է հանրայնացնել, զարգացնել ու կիրառելի դարձնել ազգային մշակույթն ու ազգային մտածելակերպը: Նպատակն է նաև միջոցառումների և ելույթների ժամանակ ունենալ ներկայանալի ու մշակութային տեսք:

Add comment


1