Main content

IMG a4ff71323c27d0002779214a4d01170b V 600x800Սիսիան քաղաքի Հ. Ազոյան փողոցում տեղադրված աղբամաններից մեկը ժամեր առաջ այրվել է: Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսության տնօրինության համոզմամբ այրման պատճառ է դարձել  վառարանից հանված տաք մոխիրը:

Ցավոք սա առաջին դեպքը չէ, և գուցե կրկնվի այնքան, քանի դեռ չենք գիտակցում, որ համայնքային ցանկացած գույք բոլորիս սեփականությունն է: Հաստատ ոչ ոք իր տան աղբամանի մեջ այրվող մոխիր չի թափում, ոչ ոք իր տան գույքը այսչափ անխնա չի օգտագործում: Արդյո՞ք գեղեցիկ չէ, որ  բակերում հնամաշ, երկաթյա տգեղ աղբամանների փոխարեն դրված են նորաոճ, աչքի համար ավելի հաճելի պլաստիկե աղբամաններ: Հուսանք, որ դեպքը, իսկապես, անզգուշության հետևանք է, որ սա կլինի վերջինը, ու, հաստա՛տ, մի օր կփոխվի բոլորիս վերաբերմունքը մեր համայնքի, մեր շրջապատի հանդեպ, կլինենք առավել ուշադիր ու սեփականատիրոջ սրտացավությամբ կվարվենք մեզ պատկանող համայնքային գույքի հետ: 

Add comment


1