Main content

IMG 5286Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կայացավ Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի վերջին նիստը, այն վարում էր համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը:
Ավագանու հաստատմանն էր ներկայացվել համայնքի 2020 թվականի բյուջեն, տարեկան աշխատանքային պլանը և համայնքի սեփականության 2019 թվականի գույքագրման փաստաթղթերը:

IMG 5293Համայնքի 2020 թվականի բյուջեն միաձայն հաստատվեց, այն կազմվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող 2020 թվականի դոտացիաների նախնական հրապարակված թվերը, համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ների, համայնքապետարանի աշխատակազմի բաժինների կողմից ներկայացված հայտերը՝ համապատասխան հիմնավորումներով, նվազագույն աշխատավարձի մասին ՀՀ օրենքը: Նախքան ավագանու հաստատմանը ներկայացնելը նոյեմբերի 20-ին համայնքապետարանում կազմակերպվել է բյուջեի և ՏԱՊ-ի հանրային քննարկում, կատարվել են լրամշակումներ: 2020 թ. բյուջեի եկամտային և ծախսային մասը կազմում է 1272383.28 հազար դրամ: Բյուջեով դեռևս նախատեսված չեն սուբվենցիոն ծրագրեր և դրանց ֆինանսավորում, սակայն այդ ծրագրերի  հետագա հայտերի կառավարություն ներկայացնելու համար հիմք է հանդիսանում համայնքի բյուջեի պահուստային ֆոնդը՝ 254799.291 հազար դրամ:IMG 5296

Ավագանու կողմից հավանության արժանացավ նաև Սիսիանի համայնքի 2020թ. տարեկան աշխատանքային պլանը (ՏԱՊ-ը), որը նպատակ ունի արդյունավետ պլանավորման միջոցով բարելավել համայնքում կայացվող որոշումների որակը: Հիմք ունենալով համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը, ՏԱՊ-ը ուղղված է հստակեցնելու տարեկան կտրվածքով համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերը և միջոցառումները, դրանց իրականացման համար ներդրվող ռեսուրսներն ու ժամկետները: Սիսիանի համայնքի ՏԱՊ-ը կազմվել է «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության կողմից մշակված «Համայնքի ՏԱՊ-ի մշակման մեթոդական ուղեցույց»-ի հիման վրա:
Ավագանին հաստատեց նաև համայնքի սեփականության 2019 թվականի գույքագրման փաստաթղթերը:
Հ.Գ Ավագանու կողմից ընդունված որոշումներին ծանոթացեք՝  այցելելով Սիսիանի համայնքապետարանի sisian.am պաշտոնական կայքի Տիմ-համայնքի ավագանի-ավագանու որոշումներ բաժինը: Այստեղ հավելվածների տեսքով տեղադրված են նաև 2020 թվականի համայնքային բյուջեն և ՏԱՊ-ը:

Add comment


1