Main content

IMG 6371Հոկտեմբերի 12-ին Սիսիանում մեծ հանդիսավորությամբ կայացավ սպաների համար նախատեսված Գայի 29ա շենքի բացման արարողությունը: Բնակարանամուտը տոնող 28 սպաներին և նրանց ընտանիքներին շնորհավորելիս՝ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը խոստացավ, որ սեղմ ժամկետում շենքի բակում մանկական խաղահրապարակ կկառուցվի:

Եվ ահա խաղահրապարակը կառուցված է, գաղափարի իրականացմանն աջակցել է համայնքապետարանի վաղեմի գործընկեր «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպությունը: Ամանորին ընդառաջ խաղահրապարակն իրական նվեր էր թաղամասի փոքրիկներին: Նրանք իրենց գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեցին համայնքի ղեկավարին:
Խաղահրապարակի տարածքի կառուցումը և բարեկարգումը իրականացվել է «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից:
IMG 6344IMG 6351IMG 6352IMG 6375IMG 6378

Add comment


1