Main content

IMG 7093Այսօր` դեկտեմբերի 27-ին, Սիսիանում մեկնարկեց ձմեռային զորակոչը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեց նորակոչիկների առաջին խումբը:

Տղաներին ճանապարհելու էին եկել Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, համայնքային իշխանության ներկայացուցիչներ, Սյունիքի մարզի զինվորական կոմիսար Արարատ Մանուչարյանը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Զեյնալյանը և այլք:IMG 7042IMG 7050 Համայնքի ղեկավարը բարեմաղթանքի խոսքեր ուղղեց նորակոչիկներին և նրանց հարազատներին՝ կոչ անելով չվհատվել և ամուր կանգնել զինվոր որդիների թիկունքին: Նա նաև շնորհավորեց բոլորին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Տղաներին բարի ծառայություն մաղթեցին նաև Տեր Պարգև քահանա Զեյնալյանը և Արարատ Մանուչարյանը: Զինկոմը համայնքի ղեկավարին հանձնեց ՀՀ ՊՆ կողմից պատվոգիր՝ ՀՀ ԶՈՒ ռազմավարական զորավարժության նախապատրաստմանը և անցկացմանը ակտիվորեն մասնակցելու, մասնագիտական պատրաստվածություն և բարձր գիտելիքներ ցուցաբերելու համար: IMG 7069
Ավանդույթը չխախտելով՝ տղաները մեկնելուց առաջ, ծաղիկներ խոնարհեցին Վուրգ Ոսկանյանի արձանին՝ ի հիշատակ բոլոր նահատակ քաջերի:IMG 7086

Add comment


1