Main content

81487838 1490866564411365 2587067344517857280 oԴեկտեմբերի 30-ին, չխախտելով ստեղծված բարի ավանդույթը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար Վալերի Քոչարյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Ռոլանդ Օղիկյանը և Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը այցելեցին ՀՀ զինված ուժերի հարավ-արևմտյան պաշտպանական դիրքեր:

Նրանց այցը և ցուցաբերած ուշադրությունը շատ կարևոր էր այն տղաների համար, որոնք Ամանորը կդիմավորեն սահմանին կանգնած, ընտանիքներից հեռու: Պաշտոնատար այրերը, շնորհավորելով գալիք տոների առթիվ, տղաներին մաղթեցին զգոնություն, խաղաղ և անվտանգ ծառայություն:

Add comment


1