Main content

IMG 5781Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, թող որ նոր տարին դառնա նոր կյանքի, նոր ձեռքբերումների ու երազանքների իրականացման տարի:
2019 թվականը Սիսիանի խոշորացված համայնքի համար աննախադեպ բեկումնային տարի էր: Սիսիանում և համայնքի գրեթե բոլոր բնակավայրերում իրականացվեցին սոցիալ-տնտեսական կարևորագույն ծրագրեր, կառուցապատման, բարեկարգման, ենթակառուցվածքների բարելավման բազմաթիվ աշխատանքներ: Սա բոլորիս ձեռքբերումն է, բոլորիս աշխատանքի արդյունքը, բոլորիս հպարտությունը:

Ամփոփելով անցնող տարին՝ ուզում եմ իմ շնորհակալական խոսքը հղել բոլոր նրանց, ովքեր աջակցել են մեր ծրագրերին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել մեր նախաձեռնությունները կյանքի կոչելու համար: Շնորհակալություն նրանց, ովքեր սրտացավորեն հետևողական են եղել իրենց բակում, իրենց գյուղում իրականացվող աշխատանքներին, շնորհակալություն Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմին, վարչական ղեկավարներին, համայնքային ենթակայության բոլոր կառույցներին՝ իրենց առջև դրված խնդիրները պատշաճ կերպով իրականացնելու համար: Շնորհակալություն նաև մեր բնակիչներին՝ գնահատելու, կատարվածը պահպանելու և, ինչու չէ, նաև առողջ քննադատության համար:
Առանձնակի շնորհակալություն մեր համայնքի հարգարժան ավագանուն՝ ի շահ բնակչությանը կայացրած յուրաքանչյուր որոշման համար:
Սիրելի՛ հայրենակիցներ, վստահեցնում եմ, որ գալիք 2020 թվականը մեր համայնքի համար լինելու է առավել մեծ բարեփոխումների և առաջընթացի տարի: Մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն, քաջառողջություն, ընտանեկան ջերմություն, բարօրություն, մեր սահմաններին անսասան խաղաղություն և բոլորիս՝ անսահման լավատեսություն:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ:

Add comment


1