Main content

IMG 8056Հունվարի 14-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հրավիրել էր աշխատանքային հերթական խորհրդակցություն՝ համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար կազմի մասնակցությամբ: Շեշտադրվեցին ընթացիկ տարվա աշխատանքային ծրագրերը, բաժինների առաջիկա անելիքները և արձանագրված թերությունները:


Օրակարգային կարևոր հարցերից էր 2020 թվականի համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերի նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը: Հանձնարարական տրվեց սահմանված ժամկետներում ավարտել հայտերի մշակման գործընթացը: Քննարկվեցին նաև սոցիալ-տնտեսական այլ ծրագրեր, որոնք նախատեսվում են իրականացնել պետության և դոնոր կազմակերպությունների աջակցությամբ:IMG 8061
Համայնքային գույքի կառավարման գործընթացի կազմակերպման վերաբերյալ քննարկվեցին մի շարք հարցեր, համապատասխան բաժիններին հանձնարարվեց տարեկան աշխատանքային ծրագրերում ներառել գույքի հստակեցված, վերջնական ցանկը և վերջիններիս կառավարման ձևերը:  Բոլոր բաժիններին հանձնարարվեց տարեկան աշխատանքային ծրագրերում ներառել համայնքի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված ծրագրերի և աշխատանքների լիարժեք կատարման իրենց մոտեցումները: Քննարկվեցին նաև ճանապարհային նշանների համալրման, թարմացման և տեղադրման վերաբերյալ հարցեր, եղան հստակ հանձնարարականներ: IMG 8063Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ այսուհետ առավել խիստ և հետևողական քայլեր կձեռնարկվեն հատկապես ինքնակամ շինությունների մասով, ինչպես նաև ամենօրյա ռեժիմով կիրականացվեն համայնքում առկա խնդիրների հայտնաբերման և արձանագրման աշխատանքներ:IMG 8067
Քննարկվեցին նաև առաջիկայում ավագանու հաստատմանը ներկայացվող որոշման նախագծերը, բաժնի պետերի կողմից հնչեցված հարցերը և առաջարկները, ինչպես նաև Սյունիքի մարզպետարանի կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված թերությունների շտկման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Add comment


1