Main content

IMG 8573Հունվարի 17-ին Սիսիանի համայնքապետարանում հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցություն՝ վարչական ղեկավարների, աշխատակազմի բաժնի պետերի և աշխատակիցների մասնակցությամբ: Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ներկաներին համատեղ արդյունավետ աշխատանքի և անցնող 2019 թվականին համայնքի բոլոր ոլորտներում արձանագրված հաջողությունների համար:

Ձեռքբերումների շարքում առանձնացվեց սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշը. «Այս փաստը վկայում է, որ մենք կարողացել ենք մեր աշխատանքով գոհացնել բնակիչներին, և նրանք պատրաստակամորեն են կատարում համայնքային բյուջեի հանդեպ ունեցած պարտավորությունները»,- ասաց համայնքի ղեկավարը: Քննարկվեցին ընթացիկ տարվա անելիքները, այդ թվում նաև՝ սուբվենցիոն ծրագրերը, որոնք դեռևս մշակման փուլում են: Վարչական ղեկավարների կողմից եղան առաջարկներ, որոնց հիման վրա ծրագրերի հայտերում լրացումներ կկատարվեն: IMG 8575Քննարկվեցին նաև բնակավայրերում առկա այն բոլոր խնդիրները, որոնք լուծում կստանան դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում: Վարչական ղեկավարներին հանձնարարվեց մեծ ուշադրություն դարձնել շրջակա միջավայրի սանիտարական վիճակին, դեպի բնակավայրեր տանող ճամփեզրերի մաքրությանը. «Անընդունելի է, երբ բնակիչը կենցաղային աղբը ոչ թե սահմանված վայրերում է թափում, այլ այնտեղ, որտեղ իրեն է հարմար: Մեր խնդիրն է՝ նախ փոխել մարդկանց մոտեցումը, ապա նաև փորձել իրավիճակը դարձնել վերահսկելի: Առաջարկում եմ բնակիչների մասնակցությամբ պարբերաբար կազմակերպել մաքրման աշխատանքներ, որոնց կաջակցի նաև համայնքապետարանը՝ տրամադրելով անհրաժեշտ տեխնիկա»,-ասաց համայնքի ղեկավարը:IMG 8581
Քննարկվեցին նաև սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքներին վերաբերող, ինչպես նաև համայնքային գույքի /հող, շենք, շինություններ/ հաշվառման, բազաների ճշգրտման և արդյունավետ կառավարմանն առնչվող հարցեր:  
Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը՝ համայնքի ղեկավարը բոլորին մաղթեց բեղուն և եռանդով լի աշխատանքային տարի:

Add comment


1