- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Հունվարի 14-ից Սիսիանում մեկնարկել է դպրոցական առարկայական օլիմպիադայի տարածքային փուլը, որն ընդգրկում է Հայոց պատմություն, Հայոց լեզու, Հայոց եկեղեցու պատմություն, Գրականություն, ՆԶՊ, Ռուսաց լեզու և Անգլերեն առարկաները:
Մասնակցում են Սիսիանի և Գորայքի համայնքների հանրակրթական դպրոցների 8-12 րդ դասարանների՝ դպրոցական փուլում բարձր արդյունքներ ցուցաբերած աշակերտները: Հունվարի 17-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը ներկա էր ՀԵՊ առարկայի օլիմպիադային, նա մաղթեց արդար պայքար, որպեսզի երեխաները չլարվեն, անկաշկան ցուցաբերեն իրենց գիտելիքները և հաջորդ՝ մարզային փուլում լավագույնս ներկայացնեն մեր տարածաշրջանը:
Օլիմպիադայի անցկացման պատասխանատու Էդգար Հովհաննիսյանը համայնքի ղեկավարին ներկայացրեց օլիմպիադայի ընթացքը, անցկացման պայմանները, նրա խոսքով նկատելիորեն մեծացել է մասնակիցների թիվը, արվում է ամեն ինչ, որպեսզի օլիմպիադան անցնի թափանցիկ և արդար պայմաններում: Արդեն անցկացվել են Հայոց լեզու, Հայոց պատմություն, Ռուսաց լեզու և ՀԵՊ առարկաների օլիմպիադաները, հայտնի են մարզային փուլ անցած աշակերտների անունները, առջևում են Գրականություն, Անգլերեն և ՆԶՊ առարկաների օլիմպիադաները:
Հ.Գ Տարածքային փուլի ավարտից հետո կներկայացնենք բոլոր առարկաներից մարզային փուլ անցած աշակերտների անվանացանկը և մասնակիցների թիվը:


Add comment
1