- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Հունվարի 19-ին Սիսիանում անցկացվեց ձմեռային վերջին և 2020 թվականի առաջին զորակոչը: Հայոց բանակ մեկնող քաջորդիներին ճանապարհելու և քաջալերման խոսքեր հղելու էին եկել Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, Սյունիքի մարզի զինվորական կոմիսար Արարատ Մանուչարյանը, ներկա էին նորակոչիկների ծնողները և հարազատները:
Այս անգամ տղաներին ոգեշնչելու էր եկել նաև Որոտնա ազգային երգ ու պարի համույթը՝ խրոխտ ու հաղթական ռազմապարով: Նորակոչիկները համայնքի ղեկավարի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմում զոհված հրամանատար Վուրգ Ոսկանյանի արձանին՝ ի հիշատակ բոլոր նահատակ հերոսների: Հրաժեշտի հուզիչ ակնթարթներ, ծնողական խրատներ, թախիծ և ուրախություն, ժամանակն էր մեկնելու հայրենյաց հողը պաշտպանելու:




Add comment
1