- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանում սկսվել են Սիսիանի շրջանի տարեգրության մատյանի՝ շրջանի պատմական հիշարժան դեպքերն ու իրադարձությունները բովանդակող, մեր նախնիների կյանքը արտացոլող գրքի ստեղծման աշխատանքները: Ըստ այդմ՝ թանգարանին անհրաժեշտ են Սիսիանի շրջանի բնակավայրերի պատմությանը վերաբերող արժեքավոր և հետաքրքիր գրքեր, թերթեր, փաստաթղթեր, հուշագրություններ, լուսանկարներ և տեսանյութեր:
Օգնել ցանկացողները կարող են.
-Զանգահարել (0283)2-33-31 հեռախոսահամարով,
-Գրել «Սիսիանի պատմության թանգարան» ֆեյսբուքյան էջին
-Այցելել թանգարան, հասցե՝ ք. Սիսիան, Ադոնցի 6ա:
Աղբյուրը՝ Սիսիանի պատմության թանգարան ֆբ էջ
Add comment
1