Main content

SirakՍիսիանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Սիրակ Սիրականյանը հունվարի 30-ից այլևս Սիսիանում չի աշխատի, բժիշկն իր առաքելությունն այստեղ համարում է ավարտված: Չորս տարի շարունակ աշխատելով Սիսիանում՝ վիրաբույժը բազմաթիվ կյանքեր է փրկել, արժանացել է բնակիչների վստահությանը և անսահման երախատագիտությանը:

Մնալով բժշկի կոչմանը հավատարիմ, անտեսելով աշխատանքային դժվարին պայմանները՝ մշտապես եղել է իրեն վստահող հիվանդների կողքին, կատարել է տարբեր բարդությունների վիրահատություններ: Սիսիանից հեռանալուց առաջ բժիշկ Սիրականյանը  իր խորին շնորհակալությունն է հայտնում Սիսիանի տարածաշրջանի բնակիչներին՝ իրեն հարազատաբար ընդունելու, գնահատելու և մեծարելու համար.«Շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր շնորհակալական խոսքերի համար, որոնք ինձ հուզել, ոգևորել ու ստիպել են մնալ և նվիրումով աշխատել: Շնորհակալություն եմ հայտնում նաև Սիսիանի բժշկական կենտրոնի աշխատակազմին, իմ գործընկերներին, ովքեր դարձան իմ կենսագրության անբաժան մասնիկները: Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին՝ բժշկական կենտրոնի կողքին լինելու, օգնության կարիք ունեցող հիվանդներին սատարելու և աջակցելու համար»,-ասաց բժիշկ Սիրականյանը:
Նա նշեց նաև, որ Սիսիանն իր համար եղել և մնալու է լավ ու բարի մարդկանց, պատերազմում հաղթած հերոսների ծննդավայր, և որպես մեր զրույցի ամփոփում, հայտնեց իր խոնարհումը պանթեոնում հանգչող սիսիանցի հերոսների հիշատակի առջև, իր ջերմ բարեմաղթանքները մեր սահմաններն անառիկ պահող զինվորներին: 

Add comment


1