Main content

IMG 8898Սիսիանի համայնքի ավագանու այս տարվա առաջին նիստը կայացավ այսօր՝ հունվարի 24-ին, նիստը վարում էր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ներկա էին ավագանու 11 անդամներ: Օրակարգում ընդգրկված էին 12 որոշման նախագծեր: 

IMG 8872Նախքան նիստը սկսվելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից անժամանակ հեռացած, ավագանու անդամ Նաիրա Ներսիսյանի հիշատակը: 

Օրակարգի հաստատումից հետո զեկուցողները ներկայացրեցին որոշման նախագծերը:
Ավագանու հաստատմամբ փոփոխություններ և լրացումներ կկատարվեն  համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին որոշման մեջ՝ հաշվի առնելով համայնքի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը, 2019 թ. սուբվենցիոն ծրագրերը շարունակելու և ավարտելու պարտավորությունը, ՀՀԶԾ-ով և 2020 թվականի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված սուբվենցիոն ծրագրերի համար անհրաժեշտ ծախսերը: Համայնքի վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդից 166010.983 հազար դրամ կհատկացվի ֆոնդային բյուջե: Համայնքային բյուջեի պահուստային ֆոնդը կկազմի 357749.1 հազար դրամ, որից վարչական՝ 249597.3 հազար դրամ, ֆոնդային՝ 108151.8 հազար դրամ: Լրացումներ կկատարվեն նաև համայնքի գույքագրման փաստաթղթերում՝ ներառելով 2019 թվականին ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ ձեռք բերված Գրեյդեր և ՈՒԱԶ 390945 ավտոմեքենաները: Վերջիններս և սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված երեք «Բելառուս» մակնիշի տրակտորները օրակարգային մեկ այլ հարցով անհատույց օգտագործման հաձնվեցին «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին: Հաստատվեցին նաև համայնքային գույքի /հողամասերի, շենքերի և շինությունների/ օտարման 2020 թվականի ծրագիրը, համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը բաց մրցույթով վարձակալության տրամադրելու մասին նախագիծը: Որոշում կայացվեց նաև 2020 թվականի գարնանը և աշնանը Սիսիան քաղաքում իրականացնել համայնքային սեփականություն հանդիսացող ծառերի հատում և էտ, ավագանին հաստատեց էտի և հատման ենթակա ծառերի ցանկը:
Նկատի ունենալով, որ «Համո Սահյանի անվան Սիսիանի համայնքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի թոշակի անցնելու կապակցությամբ պաշտոնը թափուր է մնացել, համայնքի ղեկավարի առաջարկով տնօրեն նշանակվեց Գայանե Վարդանյանը, ով մինչ այս զբաղեցնում էր Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրենի պաշտոնը:IMG 8886
Ավագանու կողմից համապատասխան որոշումներ ընդունվեցին նաև օրակարգում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ:

Ավագանու որոշումներին կարող եք ծանոթանալ Սիսիանի համայնքապետարանի sisian.am պաշտոնական տեղեկատվական կայքի «ՏԻՄ-Համայնքի ավագանի» բաժնում:IMG 8881IMG 8901IMG 8900

Add comment


1