Main content

IMG 5784 копия 2Սիրելի’ հայրենակիցներ, հունվարի 28-ին նշում ենք հայ ժողովրդի ամենանվիրական տոներից մեկը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը: Հայկական ընտանիքներում դեռ մանկուց երեխաների մեջ սերմանվում է ակնածանք ու խորին հարգանք բանակի և զինվորի հանդեպ, ինչը խոսում է կայացած բանակ ունենալու անժխտելի իրականության մասին: 

Տեղին է հիշել և խոնարհվել բանակի կազմավորման հիմնաքար հանդիսացող կամավորական ջոկատների այն բոլոր հերոսների առջև, ովքեր կանգնած են բանակաշինության ակունքներում, բոլոր նրանց առջև, ովքեր իրենց հայրենանվեր աշխատանքով հայոց հաղթական բանակը դարձրեցին կայուն, մարտունակ, կարգապահ, սպայական հմուտ  անձնակազմով համալրված բանակ:

Ամենայն հպարտությամբ կարող ենք ասել, որ թե՛ կամավորական ջոկատների կազմավորման և թե՛ բանակաշինության գործում իրենց ուրույն դերն են ունեցել նաև Սյունիքի և մեր տարածաշրջանի տասնյակ հերոս տղաներ, որոնց ձեռագրով գրված են Արցախյան հերոսամարտի պատմության շատ ու շատ պանծալի  էջեր:
Հպարտությամբ կարող եմ առանձնացնել նաև այն փաստը, որ այսօր մեր համայնքում  բարձր մակարդակի վրա է համայնքապետարանի և Սիսիանում տեղակայված զորամասերի համագործակցությունը, ինչպես նաև, առավել քան երբևէ, ամուր է բանակ-հասարակություն կապը:
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի 28-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով միայն ու միայն խաղաղություն և անսասան առաջընթաց:   
Խոնարհումս մեր սևազգեստ մայրերին, հավերժ հիշատակ  խաղաղության համար նահատակվածներին, փա՛ռք հայոց սահմաններն անառիկ պահող հայորդիներին, կեցցե՛ հայոց պետականությունը:
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏԱՐԵԴԱՐՁԴ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ 

Add comment


1