- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Սիսիան քաղաքում գործող «Սիսիան Շին» շինանյութի խանութ-սրահի ֆինանսավորմամբ քաղաքի 13 լուսատուներ փոխարինվել են էներգախնայող LED լուսատուներով. 10-ը Շիրվանզադե փողոցում, 3-ը՝ քաղաքային պանթեոնում:
Նախաձեռնությունը ողջունելի է և օրինակելի, վառ ապացույց, թե որքան արդյունավետ կարող է լինել համայնք-բիզնես սեկտոր համագործակցությունը: Այս պարագայում, բացի էներգախնայողությունից, որոշ չափով կկրճատվի նաև համայնքի կողմից գիշերային լուսավորության համար վճարվող ծախսը, իսկ փողոցները դարձել են առավել լուսավոր: Լուսատուների տեղադրման աշխատանքը իրականացվել է «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից:



Add comment
1