Main content

11 копияՍիսիանի համայնքում «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագրի շրջանակներում տեղադրվել են ազդարարման վեց սարքեր: Աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԱԻ նախարարության, Սիսիանի համայնքապետարանի, «Քոնթուր Գլոբալ Հիդրո կասկադ» ՓԲ ընկերության և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի (ԱՌՆԱՊ) միջև կնքված համագործակցության պայմանագրի հիման վրա: Սարքերը  միացվել են ԱԻՆ-ի կենտրոնացված ազդարարման համակարգին՝ ապահովելով արտակարգ իրավիճակների սպառնալիքի դեպքում Սիսիանի համայնքի բնակչության սահմանված կարգով ազդարարումը: 

ALTER ծրագրի շրջանակներում մշակվել է նաև Սիսիանի խոշորացված համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանը, որը փորձարկվել է 2019 թվականի հոկտեմբերին, անցկացվել է մեծամասշտաբ ուսումնավարժանք:

Ծրագիրն իրականացվում է  ԱՌՆԱՊ հիմնադրամի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Կիպրոսի Եվրոպական համալսարանի, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Ազգային անվտանգության և պաշտպանության հետազոտական կենտրոնի և Աթենքի ազգային աստղադիտարանի համագործակցությամբ: 

Add comment


1