- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Սիսիանի համայնքում «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագրի շրջանակներում տեղադրվել են ազդարարման վեց սարքեր: Աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԱԻ նախարարության, Սիսիանի համայնքապետարանի, «Քոնթուր Գլոբալ Հիդրո կասկադ» ՓԲ ընկերության և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի (ԱՌՆԱՊ) միջև կնքված համագործակցության պայմանագրի հիման վրա: Սարքերը միացվել են ԱԻՆ-ի կենտրոնացված ազդարարման համակարգին՝ ապահովելով արտակարգ իրավիճակների սպառնալիքի դեպքում Սիսիանի համայնքի բնակչության սահմանված կարգով ազդարարումը:
ALTER ծրագրի շրջանակներում մշակվել է նաև Սիսիանի խոշորացված համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանը, որը փորձարկվել է 2019 թվականի հոկտեմբերին, անցկացվել է մեծամասշտաբ ուսումնավարժանք:
Ծրագիրն իրականացվում է ԱՌՆԱՊ հիմնադրամի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Կիպրոսի Եվրոպական համալսարանի, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Ազգային անվտանգության և պաշտպանության հետազոտական կենտրոնի և Աթենքի ազգային աստղադիտարանի համագործակցությամբ:
Add comment
1