- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
ԵՊՀ ուսանող Արման խաչատրյանի ղեկավարությամբ Սիսիանում ստեղծվել է երիտասարդական նախաձեռնող խումբ, որի գործունեության նպատակն է մեծացնել համայնք-երիտասարդություն կապն ու համագործակցությունը: Խմբում ներգրավված են սիսիանցի ուսանողներ և ավագ դպրոցի բարձր դասարանների աշակերտներ:
Երիտասարդները օրերս հանդիպում էին կազմակերպել Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանի և համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանի հետ: Երիտասարդներին հետաքրքում էին Սիսիանի համայնքում իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերը, համայնքի զարգացման ռազմավարությունը, իրականացվող աշխատանքները: ՏԻՄ ներկայացուցիչները պատասխանեցին երիտասարդների բոլոր հարցերին, լսեցին նրանց առաջարկները և պատրաստակամություն հայտնեցին համագործակցել նրանց հետ:
Add comment
1