Main content

83770368 1042477929466058 556581221295980544 oՀունվարի 31-ին Սյունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցությամբ ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչությունն ամփոփեց 2019 թվականի իր գործունեության արդյունքները։

Հանդիպմանը ներկա էին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը, ԱԻՆ-ի մարզային տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, մարզպետարանի, մարզի համայնքապետարանների, ԱԻՆ-ի հետ համագործակցող կառույցների, ուժային կառույցների աշխատակիցներ։ 

 

Բացելով խորհրդակցությունը՝ Նարեկ Բաբայանը շնորհակալություն հայտնեց փրկարարներին 2019-ին կատարած աշխատանքի համար, մանավանդ որ, տարին մարզի համար շատ բարդ էր արտակարգ պատահարների, հատկապես՝ հրդեհների քանակով։

Աշխատանքների ամփոփիչ ելույթներով և զեկույցներով հանդես եկան փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Գրիգորյանը, Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ փ/ծ փոխգնդապետ Ռոմա Սահակյանը։

Ըստ վիճակագրական տվյալների 2019-ին մարզում գրանցվել է 950 արտակարգ դեպք ու պատահար։ Դրանցից 877-ը եղել է տեխնածին, որից 516-ը՝ հրդեհ, 69-ը՝ տարերային, 4-ը՝ անասնահամաճարակ։ Այս ամենի հետեւանքով մարզում զոհվել է 21, տուժել կամ վիրավորվել՝ 139 մարդ․ բոլոր ցուցանիշները 2018-ի համեմատ աճել են․․․

Խորհրդակցության ընթացքում Նարեկ Բաբայանը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի կողմից շնորհակալագրեր հանձնեց մարզային փրկարար վարչության մի քանի աշխատակիցների՝ ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման համար։ ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի կողմից պատվոգրեր հանձնվեցին տարվա ընթացքում ԱԻՆ-ի հետ արդյունավետ համագործակցած մի շարք կառույցների ղեկավարների։

83171300 1042478296132688 7254764946280415232 oՈրպես տարվա աշխատանքի գնահատանք՝ մարզի փրկարարներին շնորհակալագրերի, դրամական պարգեւների, նվերների արժանացրին նաեւ մարզի համայնքների ղեկավարները։
Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի  կողմից պատվոգրեր հանձնեց Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Գարիկ Հովսեփյանին և մի խումբ ծառայողների՝  մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար: Իր ելույթում Վարդան Իվանյանը նշեց, որ  2019 թվականին Սիսիանի համայնքում գրանցվել են բավականին մեծ թվով հրդեհի դեպքեր, որոնք բարեբախտաբար Սիսիանի փրկարարական ջոկատի արագ արձագանքման շնորհիվ ժամանակին կանխվել են: Նա կարևորեց ջոկատի տեխնիկական հագեցվածության բարելավումը,  նոր հրշեջ մեքենաների առկայությունը և որ համակարգում կատարվող բարեփոխումներից համայնքները անմասն չեն մնացել: Փոխանցելով համայնքի ղեկավարի խոսքը՝ Վարդան Իվանյանը ասաց, որ Սիսիանի փրկարական ջոկատը համայնքապետարանի կողմից շենքի վերանորոգումից հետո  որպես նվեր գույք կստանա:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Add comment


1