Main content

table tennis world junior circuit 20130402 572x375loՀուլիսի 15-18-ը, < Գործենք միասին> ծրագրի շրջանակներում, Սիսիանի համայնքում կանցկացվի սեղանի թենիսի մրցաշար: 

Մասնակցել կարող են 14-30 տարեկան երիտասարդները /Միայն Սիսիանի համայնքից/:  Հայտերն ընդունվում են մինչև ս/թ հուլիսի 9-ը: Ցանկացողները կարող են դիմել Սիսիանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժին:

< Գործենք միասին> ծրագիրը ֆինանսավորվում է Սիսիանի համայնքապետարանի, «Վորլդ Վիժն Հայաստանյան» Սյունիքի տարածքային ծրագրի և «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի կողմից: «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագիրն (2018-2020թթ․) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար:
#Սիսիան համայնքը ես եմ
#EU4Youth#UP4Change#EU4Armenia#SavetheChildren#OXYGEN
#WVYouth

Add comment


1