Main content

71390594 1390114357819920 5765121377216495616 oԱյսօր՝ սեպտեմբերի 22-ին, Սիսիանի համայնքի Լոր գյուղում, 100 տարվա ընդմիջումից հետո, հնչեց Սուրբ Գևորգ եկեղեցու զանգը: 1666 թվականին կառուցված եկեղեցին Լորը խորհրդանշող ամենաարժեքավոր հուշակոթողներից մեկն է: Երկար տարիներ փակված մնալուց հետո եկեղեցու դռներն այժմ մշտապես բաց են, այն գործում է, այստեղ նաև պատարագներ են մատուցվում: Այսօր Դարբասի հոգևոր հովիվ Տեր Ընծա քահանա Միրզոյանի ձեռամբ, Սիսիանի համայնքի ղեկավար, եկեղեցու խաչի քավոր Արթուր Սարգսյանի ներկայությամբ օծվեց Սրբ. Գևորգ եկեղեցու զանգը, այնուհետև տեղադրվեց և առաջին անգամ, երկար դադարից հետո ղողանջեց: Զանգը եկեղեցուն է նվիրել Լորեցի բարերար Միքայել Արամյանը:

Add comment


1