Սիսիանի Որոտան 7 շենքի բնակիչ Լիլիթ Հովսեփյանը խորհին շնորհակալություն եւ երախտագիտություն է հայտնում Սիսիանի կայազորային հոսպիտալի ինֆեկցիոն բաժանմունքի ավագ օրդինատոր, բժիշկ-մաշկաբան, բուժծառայության գծով կապիտան Արամ Արթուրի Գեւորգյանին եւ թերապեւտիկ բաժանմունքի օրդինատոր, բուժծառայության գծով լեյտենանտ Դավիթ Սերգեյի Հայրապետյանին, 2-ամյա Նարեկին 2-րդ կյանք պարգեւելու համար: Փոքրիկի կյանքը հնարավոր եղավ փրկել շնորհիվ մասնագիտական եւ մարդկային մեծ ու անգնահատելի որակներ ունեցող բժիշկների շնորհիվ: Մինչ շտապօգնությունը կժամաներ, նրանք արդեն իսկ անշնչացած փոքրիկին առաջին բուժօգնություն էին ցուցաբերել: Թող Ձեր նման մարդիկ եւ մասնագետները շատ լինեն:

Շնորհակալ ենք Ձեզ...

Սիսիան քաղաքի բնակիչ

Լիլիթ Հովսեփյան