Main content

Դեկտեմբերի 3-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում կայացավ հանրային բաց լսումներ՝ Սիսիանի համայնքի 2017 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին համայնքապետարանի, ենթակառույցների աշխատակիցներ, ավագանու անդամներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներԲյուջեի  նախագիծը  ներկայացրեց համայնքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Գրետա Թունյանը՝արդյունքահեն ձևաչափով:

«Քանի որ բյուջեն ՏԻՄ-ի գործունեության ֆինանսական կառավարման առանցքն է, հետևաբար բաց լսումները գործառույթը դարձնում են առավել թափանցիկ», -իր խոսքում նշեց Գրետա Թունյանը:

 

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը  կարևորեց բյուջեի ճիշտ և նպատակային ծախսումը:

«Եթե ուզում ենք ունենալ այն Սիսիանը, որի մասին երազում ենք, պիտք է բոլորս նպաստենք  բյուջեի ճիշտ ձևավորմանը», - նշեց համայնքի ղեկավարը:

Քննարկամն ընթացքում առաջարկություններով հանդես  եկան  ՀԿ-ի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, համայնքի բնակիչներ:

Ֆինանսիստների միության փորձագետ Կարեն Հովհաննեսյանը հանդես եկավ շնորհակալական խոսքով աjն մասին, որ բյուջեի քննարկումը կատարվում է թափանցիկ  և պատրաստակամություն հայտնեց  աջակցել ու  իր ներդրումն ունենալ հետագա գործընթացներին:  

Add comment