Main content

Հունվարի 6-ին Լոր գյուղի սուրբ Հովհաննես եկեղեցում կատարվեց Սուրբ  Ծննդյան և  Աստվածհայտնության տոնը: Հրաշափառ տոնին իր կարևոր մասնակցությունն ունեցավ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ով համարվում է այս տարվա սուրբ Հովհաննես և սուրբ Գևորգ եկեղեցիների խաչքավորը: Հոգևոր հովիվ , քահանա Տեր Ընծան իր խոսքում նշեց, որ Արթուր Սարգսյանը քաղցր հոգս է վերցրել իր վրա, որն ունի սուրբ նպատակ:

 

«Այս սուրբ գործը ինձ համար և պատվաբեր է, և պարտավորեցնող»,-իր խոսքում նշեց համայնքի ղեկավարը: Վերջինս ավելացրեց, որ ինքը ոչ միայն խաչքավոր հանդես կգա, այլ նաև հնարավորինս օգտակար կլինի գյուղին ու գյուղացուն:  

Սուրբ Գևորգ եկեղեցու բակում մատուցվեց մատաղ:

Թող Աստծո ամենազոր աջը հովանի լինի բոլորին, թող այս սուրբ գործը և մատուցված մատաղը ընդունելի լինի:

Add comment