Main content

1992թ-ին, երբ աշխարհը նշում էր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը, մեր օրացույցում մայիսի 9-ը նշանավորվեց նոր հաղթանակով: Մայիսի 8- գիշերը, հայկական զորքը մտնում է Շուշի, որտեղ մայիսյան հերթական լուսաբացին բերդաքաղաքի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական եռագույնը: <<Հարսանիք լեռներում>> օպերացիան հաջողված էր, հաղթանակը մերն էր…


Մայիսի 9-ին նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: 
Ահա այս հաղթական եռատոնը շնորհավորելու համար էր, որ  Սիսակ Նահապետի անվան հրապարակը բազմամարդ էր. սիսիանցիներն եկել էին մեկը մյուսին շնորհավորելու` չէ որ այսօր բոլորիս տոնն է և բոլորս ենք շնորհավորում միմյանց: Ասում ենք շնորհավոր մի փառահեղ և հավերժ անմահ մնացող հայրերին ու պապերին,  ովքեր կերտեցին մերօրյա խաղաղությունը: 
Հրապարակում փոքրիկ միջոցառում էր կազմակերպվել, երգ, պար և շնորհավորական խոսքեր.. այսպիսինն էր տոնական տրամադրությունը: Համայնքի բնակիչներին միացան նաև զորամասի սպաներն ու զինվորները, որից հետո համայնքի ղեկավարը ներկաների հետ ծաղիկներ դրեց Հայրենական մեծ պատերազմին սիսիանցի նահատակներին նվիրված հուշակոթողին, այնուհետև շարժվեցին դեպի զոհված ազատամարտիկների պանթեոն, որից հետո Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձան: Օրը այսպիսինն էր` ծաղիկներ և խոնարհումներ, այն հերոսներին, որոնց շնորհիվ մենք հպարտ ենք ու անպարտ:

Հավերժ փառք նրանց: 

Add comment


1