Main content

Մայիսի 10-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում կայացավ հանդիպում առարկայական օլիմպիադայի մարզային փուլին մասնակցած և մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտների և  նրանց ուսուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, Սյունիքի  մարզպետարանի աշխատակազմի կրթության և մշակույթի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը, ինչպես նաև  դպրոցների տնօրեններ և այդ ոլորտի ներկայացուցիչներ: 


Իր շնորհավորական խոսքով հանդես եկավ Սիսիանի համայնքի ղեկավարը, ով իր խոսքում կարևորեց կրթության դերը՝ նշելով, որ մեր վաղվա սերունդը պետք է լինի ավելի առաջադեմ, ավելի զարգացած, քանզի երկրի ապագան կիրթ և ուսյալ հասարակությունը պետք է լինի: 
Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի կրթության և մշակույթի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը և համայնքի ղեկավարն անձամբ աշակերտներին հանձնեցին 1-ին, 2-րդ և  3-րդ կարգի դիպլոմներ: 
Հովիկ Ալեքսանյանը փաստում է, որ այս տարի առարկայական օլիմպիադայի մարզային փուլին մասնակցել են մարզի ավելի քան 700 աշակերտներ: Նա նշեց, որ աշակերտների գիշերակացը և սննդի հարցերը հոգացել և կազմակերպել է մարզպետարանը՝ Սյունիքի մարզպետի գլխավորությամբ, իսկ երեխաների տեղափոխության հարցը լուծել են քաղաքային համայնքի ղեկավարները, որն էլ կարևոր է երեխաների՝ օլիմպիադաների մասնակցության ապահովումը: 
Հովիկ Ալեքսանյանը նշեց նաև, որ հանրապետական օլիմպիադաները հնարավորություն են տալիս բացահայտելու աշակերտներին, թեպետ հենց այդ փուլում բավականին բացակայություններ են նկատվել, որը ցանկալի չէ: <<Ինչքան մասնակցեն,  այնքան շատ արդյունքեր կունենանք, ուղղակի նրանց պետք է տանել այդ մարտին, որն էլ հաղթական ավարտ կունենա>>,- ասում էր նա: 

Add comment


1