Main content

Մանկան անկեղծ ծափ ու ծիծաղ, երջանիկ ժպիտներ, զարդարված փողոցներ, հունիսի մեկ՝ երեխաների պաշտպանության միջազգային օր: Հունիսի 1-ի առավոտյան Սիսիանում ակտիվ եռուզեռ էր՝ տիրում էր տոնական  բարձր տրամադրություն: Համայնքապետարանի և ենթակառույցների աշխատակիցները ջանք ու եռանդ չէին խնայում հրապարակին  տոնական տեսք և երեխաներին հեքիաթային օր պարգևելու  համար: 
Հունսիմեկյան միջոցառումը նվիրված էր 0-ից 100 տարեկան երեխաների համար: Այդ էր պատճառը, որ պարում և ուրախանում էին թե մեծահասակները և թե փոքրիկները: Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր-Պարգև քահանա Զեյնալյանը տերունական աղոթքով բացեց միջոցառումը և բոլոր փոքրիկներին օրհնության իր խոսքը հղեց: 

Օրը շնչում էր մանկան հատուկ բոլոր հետաքրքրություններով: Երեխաներին ուղղված բարեմաղթանքի իր խոսքն ասաց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: <<Յուրաքանչյուր երեխայի մեջ մի բուռ հայրենիք կա, հետևաբար երեխայի հանդեպ մոտեցումը վերաբերմունք է հայրենիքի հանդեպ, նրա պաշտպանությունը հայրենիքի պաշտպանությունն է: Երեխաները մեր ապագան են, նրանք են կերտելու մեր վաղվա բարեկեցիկ ապագան, մեզանից յուրաքանչյուրը պետք է երեխայի հանդեպ լինի հոգատար և պատասխանատու, եկեք արժանապատվորեն մեծացնենք հայրենիքի վաղվա պաշտպանին, վաղվա քաղաքացուն>>,-նշում էր նա:

Add comment


1