Main content

 названияՀունիսի 21-ին,Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի նախաձեռնությամբ, Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ բուժաշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառում: Հրավիրված էին Սիսիանի տարածաշրջանի բուժհիմնարկների աշխատակիցներ՝ բժիշկներ, բուժաշխատողներ: Օրվա խորհուրդը առիթ էր ևս մեկ անգամ հայացք ուղղելու բժշկի անձնվեր, պատասխանատու աշխատանքին, փառաբանելու և գովերգելու ամենամարդասիրական մասնագիտությունն ընտրած անձանց՝ բժիշկներին: Տոնական երեկոն սկսվեց Սյունիքի մարզպետ ՎահեՀակոբյանի շնորհավորական ուղերձով, որը ներկայացրեց մարզպետի օգնական Անի Գրիգորյանը:  Ներկաներին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր հղեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը:  Նա իր խոսքում բարձր գնահատեց բժշկի դերն ու նվիրումը թե խաղաղ և թե պատերազմական իրավիճակներում:  

 

  Երեկոն ուղեկցվեց համայնքի մշակութային խմբերի գեղարվեստական կատարումներով՝ պարային, երաժշտական ելույթներով, միջոցառմանը առավել տոնական շունչ հաղորդեց մշակույթի կենտրոնի թատերական խմբի հումորային մանրապատումը:

 Ելույթով հանդես եկան վաստակաշատ բժիշկներ, բուժաշխատողներ, ովքեր շնորհավորեցին ներկաներին, շնորհակալական խոսքեր ուղղեցին համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին՝ օրը իրական տոն դարձնելու համար:

Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գեւորգյանը շնորհավորելով մարզի բուժաշխատողներին՝  մասնագիտական տոնի առթիվ, նշեց, որ նմանատիպ միջոցառում մարզում առաջին անգամ է կազմակերպվում:

Ուշադրությունից դուրս չէին մնացել նաև վաստակած հանգստի անցած ավագ սերնդի ներկայացուցիչները, ովքեր շնորհավորելով երիտասարադ գործընկերներին, մաղթեցին անդավաճան մնալ Հիպոկրատի երդմանը:

Միջոցառման ավարտին, որպես տարիների վաստակի և նվիրումի գնահատանք, մի շարք բուժաշխատողներ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի  և Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի կողմից արժանացան շնորհակալագրերի և պատվոգրերի:

 

Add comment


1