Main content

Հոկտեմբերի 1-ից Սիսիանի թիվ 3 մանկապարտեզում կգործի նախակրթարան՝ տարածշրջանի սոցիալապես անապահով ընտանիքների 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթությունն ապահովելու նպատակով:  Շինարարական աշխատանքները իրականացվում են կրթության և գիտության նախարարության ծրագրերի կենտրոնի  նախադպրոցական կրթության միկրոծրագրի շրջանակներում: Նախակրթարանը կաշխատի 4.5 ժամյա ռեժիմով, անվճար սկզբունքով: Երեխաների հավաքագրումը սկսված է, դաստիարակները ընտրվել և համապատասխան վերապատրաստում են ստացել :


Աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմում է  7.154.000 դրամ , որից 5.165.800-ը ծրագրի  դրամաշնորհն է, իսկ 1.988.600 դրամը համայնքի ներդրումը:
ինչպես նշեց նախակրթարանի տնօրեն  էմմա  Հովսեփյանը, ծրագիրը կյանքի չէր կոչվի, եթե չլիներ համայնքի ղեկավարի համաձայնությունը և համայնքապետարանի ներդրումը:
Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի նախաձեռնությամբ թիվ 3 նախակրթարանում շատ խնդիրներ են լուծում ստացել. Վորլդ վիժն կազմակերպության հետ համատեղ ձեռք է բերվել խոհանոցային պարագաներ և գույք, առաջիկայում համայնքի ղեկավարի անմիջական նախաձեռնությամբ, ժամանակակից կահավորմամաբ, կվերանորոգվի ևս մեկ խմբասենյակ:   

 

Add comment


1