Main content

Օգոստոսի 2-ին, Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպվող միջոցառումների շրջանակում, քաղաքային մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Խելք-Խելքի» ինտելեկտուալ խաղ-մրցույթը: Մրցակցում էին 6 թիմեր հնգական անդամներով: Թիմերով իրենց մասնակցությունն էին բերել Սիսիանի ակտիվ երիտասարդները, Վորլդ Վիժն կազմակերպության Իմփաքթ և Սքայ ակումբի սաները, դպրոցականների Հիսթոջեն թիմը: Անակնկալ էր խաղին ժամկետային զինծառայողների թիմի մասնակցությունը: Խաղը ընթացավ լարված և հետաքրքիր մթնոլորտում:

Հինգ փուլերում հնչեցին պարզ իմացականից մինչև  բարդ տրամաբանական հարցեր: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի, համայնքապետարանի կազմակերպական բաժնի գլխավոր մասնագետ Նարա Հովհաննիսյանի և քաղաքային գրադարանի կողմից թիմերին տրվեցին մրցակցային հարցեր:
Ողջունելով խաղի մասնակիցներին՝ Սիսիանի համայնքապետը հատկապես կարևորեց զինծառայողների ակտիվ մասնկացությունը քաղաքի երիտասարդական կյանքին և  պատրաստակամություն հայտնեց աջակցելու, սատարելու երիտասարդների յուրաքանչյուր նախաձեռնությանը:
«Խելք-խելքի» ինտելեկտուալ խաղի հաղթողի դափնին վաստակեց Հիսթոջեն խումբը, թեպետ մասնակից բոլոր թիմերը լավ պատրաստված էին և ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին:

Add comment


1