Main content

Օգոստոսի  8-ին Սիսական գունդը հերթական անգամ համալրվեց  ամառային զորակոչի նորակոչիկենրով, ովքեր սպայական կազմի և ծնողների առջև երդվելով անձնվիրաբար ծառայել հայրենիքին, զինվորագրվեցին հաղթական ճանապարհ անցած հայոց բանակին: Ձեռքն առնելով զենքը՝ գալիք երկու տարիների ընթացքում նրանք  իրենց պատվախնդիր ծառայությամբ ևս մեկ էջ կավելացնեն Սիսական գնդի հերոսական պատմության մեջ:
Նորակոչիկներից առավել հուզված էին իրենց զավակներին առաջին անգամ զինվորական համազգեստով տեսնող ծնողները:


Ուսումնական վաշտի նորակոչիկ Հայկ Հարությունյանը պատրաստ է իր ստացած գիտելիքներով ծառայելու հայրենիքին, նրա միակ ցանկությունն ու բարեմաղթանքն է, որպեսզի զենքերը <խոսեն>  միայն զորավարժարաններում:
Գնդի հոգեբան, ավագ լեյտենանտ Կարեն Ավագյանը իր խոսքում ցանկություն հայտնեց, որպեսզի նորակոչիկները իրենց նվիրվածությամբ լինեն իրական քրիստոնյա և ձգտեն նմանվել մեր հերոսներին:
-Եղեք նորակոչիկների հետ համբերատար և հոգատար,- 4-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Վալերիկ Քոչարյանի հորդորն էր սպայական կազմին: Կյանքում տրված բոլոր երդումներից գնդապետը տղամարդու համար կարևորեց հատկապես զինվորական երդումը, որը գրվել է մեր հերոսների արյամբ:
Նորակոչիկների և նրանց ծնողների կողքին էր նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ով գալիք երկու տարիներին տղաներին կհամարի իր համայնքի անդամներ՝ հնարավորինս նրանց ընդգրկելով համայնքի երիտասարդական և մշակութային կյանքին, մշտապես սատար լինելով նրանց:

 

Add comment


1