Main content

Օգոստոսի 11-ին, երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ, Սիսիանի Իմփաքթ ոչ ֆորմալ կրթական ակումբը «Բացահայտիր Սիսիանը» համայնքային ծառայության ուսումնական ծրագրի շրջանակներում, Վորլդ Վիժն կազմակերպության և Սիսիանի համայնքապետարանի աջակցությամբ,  կազմակերպել էր խաղ-մրցույթ: Մրցույթի նպատակն էր Սիսիանի տարածաշրջանում բնակվող երեխաներին, երիտասարդներին ծանոթացնելու Սիսիանում գտնվող հուշարձանների, արձանների, կիսանդրիների գտնվելու վայրի և պատմության հետ:


Սիսիանը «բացահայտելու» էին եկել 9 թիմեր՝ 10 -ական մասնակիցներով: Նրանք, նախապես ծանոթանալով խաղի կանոններին, մարտական տրամադրվածությամբ  անցան դրանց կատարմանը: Խաղը բավականին հետաքրքիր էր և յուրահատուկ: Մեկնարկային հարցերը թաքնված էին կենտրոնական հրապարակում: Թիմերին տրված հարցերի պատասխանները և գլուխկոտրուկների լուծումները նրանց տանում էին այս կամ այն հուշարձանի մոտ,  ուր, տվյալ հուշարձանի մասին տեղեկություններ ստանալուց հետո, որպես ապացույց,  նկարվում էին, ապա, ստանալով հաջորդ առաջադրանքը՝ շտապում բացահայտել մեկ այլ հուշարձան: Եվ այսպես քայլ առ քայլ թիմերը ծանոթացան պատմամշակութային արժեք ունեցող 10 վայրերի, արձանների, կիսանդրիների պատմության հետ:
Խաղի ավարտին, թիմերի վերջին կանգառը Սիսիանի համայնքապետարանն էր, առաջադրանքը՝   համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանի հետ «չինգաչունգ» խաղալը:
Խաղ-մրցույթի հաղթող ճանաչվեց Դարբաս Իմփաքթ երիտասարդական ակումբի թիմը , երեխաները մրցանակը կստանան  երիտասարդության միջազգային օրվա առթիվ կազմակերպված տոնական համերգի ժամանակ:

 

Add comment


1