Օգոստոսի 31-ին, նոր ուսումնական տարվան ընդառաջ, Սիսիանի համայնքապետարանում հրավիրվել էր խորհրդակցություն: Համայնքային ենթակայության կառույցների տնօրենները հնարավորություն ունեցան ներկայացնելու կազմակերպություններում առկա խնդիրները: Խորհրդակցության ընթացքում բարձրացված խնդիրների ցանկում էր նաև նախակրթարաններում խոհանոցային սպասքի համալրման անհրաժեշտության հարցը: Երկար ժամանակ չպահանջվեց, համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի անմիջական նախաձեռնությամբ, համայնքային 4 նախակրթարանները համալրվեցին անհրաժեշտ սպասքով:


Կատարված բարեփոխումները ոգևորում են թե՛ աշխատակիցներին և թե,՛ հատկապես, ծնողներին:  Նրանցից առավել ուշադիրները նկատում են ամեն մանրուք և փաստում ՝ սպասքը նոր է, սննդակարգը՝ փոփոխված, խմբասենյակներում նորացվել են խաղալիքները, ավելացել են հարմարավետ մահճակալները:

Հոկտեմբերի 1-ից,  տարածաշրջանի սոցիալապես անապահով ընտանիքների 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթությունն ապահովելու նպատակով, թիվ 3 մանկապարտեզում կգործի անվճար նախակրթարան:  Ծրագիրը կյանքի է կոչվել համայնքապետարանի ներդրման շնորհիվ.
Աստղիկ Հովհաննիսյանի դուստրը թիվ 3 նախակրթարանի սան է, մայրը նկատել է՝ փոքրիկն առավել մեծ հաճույքով  սկսեց հաճախել նախակրթարան,  երբ իրենց խմբասենյակը համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի հովանավորությամբ վերանորոգվեց և նորովի կահավորվեց:
Թիվ 3 նախակրթարանում, համայնքի ղեկավարի օրինակով, առաջիկայում ևս 2 խմբասենյակ կվերանորոգվի:
Այսքանով նախակրթարաններում իրականացվող բարեփոխումները չեն սահմանափակվում. համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ջանքերով, փոքրիկների առօրյան նպատակային և արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ, արվում է հնարավոր ամեն ինչ: