Սեպտեմբերի 20-ին Սիսիանի պետական քոլեջում տեղի ունեցավ «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» կրթական ծրագրի շնորհանդեսը: Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմաբ, <<Save the children>>  կազմակերպության եւ «Մասնագիտական բարեփոխումներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ:  Ստեղծվել է մեղվաբուծական սոցիալական ձեռնարկություն, կազմակերպվել են դասընթացներ, ձեռք է բերվել 25 մեղվաընտանիք և մեղվաբուծության համար ամհրաժեշտ գույք:


Մեղվաբուծական սոցիալական ձեռնարկության աշխատանքներում ընդգրկված են նախնական կարճաժամկետ դասընթացներն անցած   հաշմանդամություն ունեցող 5 երիտասարդներ: Նրանցից 4-ը զբաղվում են մեղուների խնամքով, իսկ մեկը՝  համակարգչային օպերատոր է.
Շնորհանդեսին մասնակցում էին «Մասնագիտական բարեփոխումներ» հասարակական կազմակերպության, կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ, Սյունիքի մարզի պետական քոլեջների տնօրեններ, փոխտնօրեններ:

Շրջելով քոլեջի տարածքում՝ ներկաները ծանոթացան սոցիալական ձեռնարկության աշխատանքային պայմաններին: Հյուրերի հետ էր նաև  Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը:
Մեղրի վաճառքից ստացված եկամուտները հատկացվում են ծրագրի շահառուներին: Ապագայում նախատեսվում է ավելացնել մեղվաընտանիքների թիվը, մեծացնել եկամուտները, ինչպես նաև սոցիալական ձեռնարկությունում ընդգրկել քոլեջի մեղվաբուծության բաժնի շրջանավարտներին: