Սեպտեմբերի 27-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության <<Զբաղվածության պետական գործակալության>>  նախաձեռնությամբ  առաջին անգամ Սիսիանում կազմակերպվեց աշխատանքի տոնավաճառ: Այն իրականացրել էին Սիսիանի զբաղվածության տարածքային կենտրոնը Վորլդ Վիժն կազմակերպության հետ համատեղ:


Աշխատանքի տոնավաճառին մասնակցում էին տարածաշրջանի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 25 գործատուներ: Աշխատանք փնտրողներին առաջարկվեց շուրջ 60 թափուր աշխատատեղ, որոնց ծանոթանալուց հետո,  ներկաները հնարավորություն ունեցան լրացնելու համապատասխան ռեզյումե և ներկայացնելու ընտրված գործատուներին:
Զբաղվածության կենտրոնի աշխատակիցների ուղեկցությամբ գործատուների հետ  ծանոթացան նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը: