Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և առաջարկով, Վորլդ վիժն Հայաստան Սիսիան տարածքային ծրագրի շրջանակներում, Սիսիանի թիվ 2 նախակրթարանին տրամադրվել են երկրաչափական պատկերների տեսքով սեղաններ,

աթոռներ, ինչպես նաև՝ գունազարդ պահարաններ: Նորաբաց  խաղասենյակը կահավորվել է «Դիդակտիկ կահույք» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է նախակրթարանի միջին և ավագ խմբերի սաների ուսուցումն իրականացնել  նոր և ժամանակակից մեթոդներով։ Երկրաչափական պատկերներ հիշեցնող գունազարդ կահույքը կծառայի որպես դիդակտիկ նյութ՝ հնարավորություն տալով երեխաներին ճանաչել գույները, թվերը, ինչպես նաև երկրաչափական պատկերները։ Դիդակտիկ կահույքով կահավորված խմբասենյակում կանցկացվեն խաղեր, վարժություններ՝ պարապմունքները դարձնելով առավել հետաքրքիր և մատչելի։