Նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում,  34-ը՝ խոշորացված, անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ: Սիսիանի տարածաշրջանի թվով 37 ընտրատեղամասերում քվեարկելու իրավունք ունեցող 23213 քաղաքացիներից իրենց քաղաքացիական պարտքը կատարեցին 12637 -ը, նրանցից  10457-ը  իրենց քվեն տվել են  Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված, Սիսիանի համայնքի գործող քաղաքապետ  Արթուր Սարգսյանի օգտին, ԲՀԿ-ական թեկնածու Կարեն Համբարձումյանը ստացել է 1922 քվե: Արդյունքում, քվեների ճնշող մեծամասնությամբ, Սիսիան խոշորացված համայնքի  ղեկավար ընտրվեց Արթուր Լավրենտի Սարգսյանը:


Կազմավորվեց նաև Սիսիան խոշորացված համայնքի ավագանին: Առաջադրված 36 թեկնածուներից, համաձայն ԿԸՀ հայտարարած նախնական տվյալների, ընտրվել են հետևյալ 15-ը.
1.Այվազյան Վարդգես Դավթի -478 քվե
2.Առաքելյան Հայկ Ատոմի -854
3.Առաքելյան Հովսեփ Հրաչի -582
4.Գևորգյան Գևորգ Վիլիկի- 425
5.Համբարձումյան Դավիթ Վալերիկի – 406
6.Հայրապետյան Հարություն Սլավիկի – 431
7.Հարությունյան Արման Գրիգորի – 579
8.Հարությունյան Մարտին Մայիսի – 520
9.Հովհաննիսյան Գալյա Արկադիայի – 363
10.Հովհաննիսյան Էդգար Ռուբիկի – 555
11.Ղարիբյան Բագրատ Ռաֆիկի – 470
12.Միրզախանյան Արմենակ Վարուժանի – 773
13.Ներսիսյան Նաիրա Վագների – 530
14.Պողոսյան Վլադիկ Ժորայի – 369
15.Ստեփանյան Բագրատունի Արտակի  -443

Հ.Գ. Հրապարակված թվերը նախնական են` վերցված ԿԸՀ  www.elections.am պաշտոնական կայքից