Նոյեմբերի 10-ին թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2017թ. նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Համաձայն թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 10.11.2017թ. 20-Ա որոշման 2017թ. նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավար է ընտրվել ԱՐԹՈՒՐ ԼԱՎՐԵՆՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Պաշտոնապես հրապարակվել է նաև Սիսիան համայնքի նորընտիր ավագանու կազմը: Համաձայն թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 10.11.2017թ, 21-Ա որոշման Սիսիան համայնքի ավագանին ունի հետևյալ կազմը: 1.Այվազյան Վարդգես Դավթի 2.Առաքելյան Հայկ Ատոմի 3.Առաքելյան Հովսեփ Հրաչի 4.Գևորգյան Գևորգ Վիլիկի 5.Համբարձումյան Դավիթ Վալերիկի 6.Հայրապետյան Հարություն Սլավիկի 7.Հարությունյան Արման Գրիգորի 8.Հարությունյան Մարտին Մայիսի 9.Հովհաննիսյան Գալյա Արկադիայի 10.Հովհաննիսյան Էդգար Ռուբիկի 11.Ղարիբյան Բագրատ Ռաֆիկի 12.Միրզախանյան Արմենակ Վարուժանի 13.Ներսիսյան Նաիրա Վագների 14.Պողոսյան Վլադիկ Ժորայի 15.Ստեփանյան Բագրատունի Արտակի

Շնորհավորելով Սիսիան խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին և ավագանու անդամներին՝ մաղթում ենք անձնվեր և արժանավայել աշխատանք՝ հանուն մեր տարածաշրջանի զարգացման, բարեփոխման և նորացման: Թո՛ղ, իրականացվեն Սիսիան խոշորացված համայնքի առաջընթացն ապահովող բոլոր ծրագրերն ու նպատակները: