Main content

Մրգառատ, տերևաթափով, աշնանային արևի վերջին շողերով ողողված օր, աշնանային տրամադրւթյուն: Նոյեմբերի 15-ին Սիսիանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում «Աշուն է, տերևաթափ» խորագրով միջոցառում էր կազմակերպվել, որին ներկա էին կենտրոնի աշխատակիցներ, ծնողներ, աշակերտներ: Աշունն ուրիշ երանգի մեջ էր, աշնանային թախիծն ավելի գերիշխող էր:
Սաները հանդես եկան ասմունքով, պարով, մրգային յուրահատուկ ձևավորմամբ: Իր խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրենը, սաներին մաղթեց արևային ջերմություն և գարնանային թարմություն:

Add comment