2017թ. առաջին 9 ամիսներին միայն ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր 
գործերով քննության վարչության, ՀՀ ազգային անվտանգության մարմիններում 
քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և 
կիբեռհանցագործությունների գործերով վարչության դատախազների և ՀՀ գլխավոր 
դատախազության ավագ դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննվել է 
կոռուպցիոն բնույթի հանրային առավել մեծ ուշադրության արժանացող 
հանցագործությունների հատկանիշներով հարուցված 52 քրեական գործ: Դրանցով 
քրեական հետապնդում է իրականացվել պաշտոնատար և առևտրային 


կազմակերպություններում ղեկավար կամ ծառայողական գործառույթներով օժտված 70 
անձանց նկատմամբ: Մասնավորապես՝

Կաշառք տալու, կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության հատկանիշներով 
հարուցված գործերով քրեական հետապնդում է իրականացվել դատարանի 1 
նախագահի, 2 դատավորի, 1 դատախազի, մաքսակետի 1 պետի, ՀՀ աշխատանքի և 
սոցիալական ապահովության հարցերի նախարարության ԲՍՓՀ գործակալության 1 
պետի, նույն գործակալության տարբեր տարածային հանձնաժողովների 11 
նախագահների և տարածային հանձնաժողովի 1 բժշկի, ՔԿՀ 2 պաշտոնատար անձանց, 2 
քննիչի, ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության 4 տեսուչի, հարկային 1 տեսուչի, 
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի 2 ծառայողի, 
  ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» ՍՎԲ հերթափոխի 2 պետի, ՀՀ 
տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի տեսչության 2 տեսուչների 
նկատմամբ:

  Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական 
լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում 
կատարելու, պաշտոնեական անփութության և պաշտոնեական կեղծիք կատարելու 
առերևույթ հանցագործության հատկանիշներով հարուցված գործերով քրեական 
հետապնդում իրականացված անձանց թվում են ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի 
պետական կոմիտեի մարզային ստորաբաժանման 1 ղեկավար և ղեկավարի 1 տեղակալ, 
համայնքապետարանի աշխատակազմի 1 բաժնի պետ, ՀՀ ոստիկանության բաժնի քրեական 
հետախուզության բաժանմունքի 1 պետ, ՀՀ ոստիկանության բաժնի պետի օպերատիվ 
գծով 1 տեղակալ, ՀՀ ոստիկանության բաժնի պետի ծառայության գծով 1 տեղակալ, 
2 քննիչ, ՔԿՀ անվտանգության բաժնի 1 մասնագետ, ՀՀ ոստիկանության բաժնի 
հետաքննության գծով 3 տեսուչ, համայնքային ոստիկանության բաժանմունքի 1 
պետ, համայնքային ոստիկանության բաժանմունքի 1 տեսուչ, ՀՀ ոստիկանության ՃՈ 
ծառայության 6 տեսուչ, հարկային 1 տեսուչ, մաքսային 8 տեսուչ, ՁՊՎ 1 
ոստիկան:

Առևտրային կաշառքի, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների 
կողմից լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերի առթիվ հարուցված 
քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել մասնավորապես 2 ԲՈՒՀ-ի 
  ռեկտորի, բանկի վարչության 1 նախագահի, Հայփոստ» ՓԲԸ փոստային 
առաքումների տեսակավորման կենտրոնի 1 օպերատորի, 1 անկախ գնահատողի 
նկատմամբ:

Հաշվետու ժամանակահատվածում պաշտոնատար և առևտրային կազմակերպություններում 
ղեկավար կամ ծառայողական գործառույթներով օժտված վերոնշյալ անձանցից 39-ի 
վերաբերյալ քրեական գործերն արդեն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են 
դատարաններ:

  Նյութի հղումն այստեղ՝ http://www.prosecutor.am/am/mn/6982/