Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցի անցորդներին այսուհետ  անտարբեր չի թողնի  նոր թխված հացի բույրը: «Ռիկո» սուպերմարկետին կից կգործի համանուն հացի խանութ-արտադրամաս:

Բացման արարողությունը դեկտեմբերի 4-ին էր: Ժապավենը կտրեց և նորաբաց արտադրամասում առաջին բարեմաղթանքները հնչեցրեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը:
ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ