Դեկտեմբերի 7-ին Սիսիանի կենտրոնական հրապարակից, համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի գլխավորությամբ, սիսիանցիներն իրենց քայլերն ուղղեցին դեպի Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: Սգո երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին` ի հարգանք հարյուրավոր անմեղ նահատակների:


Հուշակոթողի մոտ կազմակերպված «Կյանքը շարունակվում է...»  խորագիրը կրող հիշատակի փոքրիկ միջոցառումը  արտացոլում էր բոլորիս այն ցանկությունը, որ  կյանքն, անկախ ամեն ինչից, իսկապես շարունակվի, Գյումրին ապրի ու արարի, ծաղկի ու ոտքի  կանգնի ու ապրելով մաքրի տասնամյակներ շարունակ քաղաքի վրա ծանրացած փոշու ամպը:

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ